Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ինչպե՞ս խաբել աղջկան՝ չխոստանալ ամուսնանալ

Ինչպե՞ս խաբել աղջկան՝ չխոստանալ ամուսնանալ
03.11.2025 | 12:47

Երբ պետք է խաբել մարդուն, նրան հույս տալ, բայց կոնկրետ ոչինչ չխոստանալ, կարելի է շատ գեղեցիկ խոսքեր օգտագործել։ Գլխավորը՝ հույս տալն է, ոգևորելը, ամեն ինչ ասելը, բացի կոնկրետ պարտավորություններից։

- Մենք Եվրոպական Միության անդամ-երկիր լինելու՞ ենք։ Կա՞ կոնկրետ հրավեր կամ ժամկետներ։

- Դուք ընթանում եք ճիշտ՝ եվրոպական ուղղությամբ։

- Իսկ մենք ԵՄ-ի մաս կկազմե՞նք։

- Այն ճանապարհը, որով դուք գնում եք, կտանի հիանալի ապագայի։

- Իսկ ե՞րբ մենք ԵՄ-ի մաս կկազմենք։

- Դուք ցույց տվեցիք, որ կիսում եք մեր արժեքները։

- Լսե՛ք, կոնկրետ ե՞րբ ենք մենք լինելու ԵՄ-ում և ո՞վ է մեզ այնտեղ պաշտոնապես հրավիրում։

- Ձեր աչքերում ես տեսնում եմ ամբողջ կյանքի գաղտնիքի բացահայտումը։ Մենք կդիտենք մայրամուտը, և մեր շուրջը երկնքում նրբորեն կճչան սպիտակ ճայերը։

- Իսկ կոնկրետ ե՞րբ ենք ԵՄ-ի մաս դառնալու։

- Դուք ճիշտ քայլեր եք անում, և ազատության արևը կծագի ձեր գլխավերևում։ Եվ կերգի սոխակը։

- Իսկ կոնկրետ ե՞րբ ենք մենք ԵՄ-ի մաս դառնալու։

- Գուցե կլինի, գուցե չի լինի, ինչ տարբերություն։ Գլխավորն այն է, որ դուք հավատաք մեզ և գնաք ճիշտ ուղղությամբ։ Ավելի լավ է խմեք կապուչինո քաղցրավենիքով։

Մոտավորապես այսպես էլ կարելի է խաբել և՛ մարդուն, և՛, ինչպես պարզվեց, մի ամբողջ ժողովրդի։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3782

Մեկնաբանություններ